Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ասում են...

Ասում են...
06.06.2017 | 03:42

...թե վերջին օրերին վարչապետի հրաժարականի մասին ակտիվորեն շրջանառվող տեղեկությունները հենց այնպես չեն սպրդում տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ: Նախագահ-վարչապետ տանդեմի մասին իշխանական կուլիսներում գերադասում են ոչ մի խոսք չասել, թեև համոզված են, որ արտահոսքը իշխանական թևերից մեկի «ձեռքի» գործն է:

Ասում են, թե այս լուրերի նպատակը Կարեն Կարապետյանի «դիմադրողականությունը» ստուգելն է, հասկանալու համար, թե ինչպես կդրսևորի նա իրեն նման հավանական տարբերակի դեպքում:

Դիտվել է՝ 20244

Մեկնաբանություններ